[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 28 » Volvo մեքենաները կարող են ընթանալ առանց վարորդի
07:57
Volvo մեքենաները կարող են ընթանալ առանց վարորդի

Ավտոմեքենաներ արտադրող տարբեր ընկերություններ աշխատում են ավտոմեքենաների կառավարման  ավտոմատացված համակարգեր ստեղծելու վրա: Ընդ որում, արդեն հիմա ավտոարտադրողներն առաջարկում են այնպիսի հարմարեցված կռուիզ–կոնտրոլի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մեքենաներին առանց վարորդի մասնակցության  կարգավորել  արագությունը եւ կանգ առնել խոչընդոտի առաջ:

Volvo ընկերությունը անցել է նոր սերնդի Lane Keeping Aid համակագի փորձարկմանը, որը  2012 թ-ին օգտագործվել է V40 մոդելի վրա: Նախկին մոդելը թույլ է տվել տեսախցիկների եւ ցուցիչների միջոցով  մայրուղու վրա տեղաշաժվելու ժամանակ «նստել առջեւից գնացող մեքենայի պոչին» եւ տարածություն պահել: Volvo-ի նոր սերնդի հարմարեցված կրուիզ-կոնտրոլը թույլ է տալիս  տեղաշարժվել  ավտոմատ ռեժիմով անգամ  ծանրաբեռնված երեւեկության մեջ, հաղորդում է «Վոստի. ru»-ն:

Մեքենան հագեցված է այնպիսի հնարավորություններով, որ կարող է ինքնուրույն շարժվել եւ կանգ առնել ճանապարհային խցանումների պայմաններում: Միեւնույն ժամանակ նա կշարունակի մնալ իր գծում, սակայն եթե պետք լինի հաղթահարել խոչընդոտը, կհետեւի իր առջեւից ընթացող մեքենային: Ինչպես եւ նմանատիպ բոլոր համակարգերը, վարորդը կկարողանա  ցանկացած պահի  վերադարձնել կառավարումը իր ձեռքը:

Բարեհաջող փորձարկումների դեպքում, նոր համակարգը կտեղադրվի  Volvo-ի 2014 թ-ի սերիական մեքենաների վրա, որը նախկինում Volvo-ն ցուցադրել է մեքենաների SARTRE շարասյան ժամանակ: Նոր համակարգի շնորհիվ 5 մեքենա առանց վարորդի հետեւել են իրենց առջեւից ընթացող բեռնատարի

Volvo մեքենաները կարող են ընթանալ առանց վարորդի
Դիտումներ: 247 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: