[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » Ստվարաթղթից կերտված զարմանահրաշ քանդակներ (21 PHOTO)
20:49
Ստվարաթղթից կերտված զարմանահրաշ քանդակներ (21 PHOTO)

 

Քրիս Գիլմուրը ծնվել է Մեծ Բրիտանիայում՝ 1973 թ.-ին, սակայն ներկայումս բնակվում է Իտալիայի Ուդինե քաղաքում: Նա սքանչելի քանդակներ է ստեղծում՝ բացառապես օգտագործելով ստվարաթուղթ ու սոսինձ: Ստվարաթուղթը էժանագին նյութ է, որը կարելի է ձեռք բերել ամեն քայլափոխի, այդ իսկ պատճառով այն բավականին ձեռնտու է քանդակագործի համար: Քրիսը քանդակում է զանազան առարկաներ, այդ թվում՝ հեծանիվներ, գրամեքենաներ, ավտոմեքենաներ, անվասայլակներ և այլն: Այս քանդակներին նայելով՝ դժվար է հավատալ, որ դրանք ստվարաթղթից են ստեղծված: Այս քանդակները  յուրաքանչյուր դիտողի մոտ ինչ-որ վերհուշ են առաջացնում՝ կապված իրենց սեփական կենսափորձի հետ: Մեկը հիշում է իր մանկության հեծանիվը, մյուսը՝ իրենց հնամենի գրամեքենան, իսկ մի երրորդն էլ՝ անվասայլակին գամված իր ընկերոջը: Այս քանդակագործն իր ստեղծագործություններում հաճախէ օգտագործում դեն նետված ստվարաթղթե արկղերը: Նա հաճույք է ստանում՝ տեսնելով, թե ինչպես են դրանք իր հմուտ ձեռքերում արվեստի գործեր դառնում: 

 

 

 

 

 

 

 
 
Դիտումներ: 276 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: