17:04 Սովորիր ենթարկվել.. | |
![]() Այս հոդվածիս մեջ դու կգտնես հենց քեզ... Զարմանալի է չէ՞, երկար ժամանակ չես ունեցել մեկին, ով կսիրի ու դրան զուգահեռ սահմանափակումներ կդնի քո առաջ, այժմ կա նա...Նա, ում սիրում ես ու ստիպված ես ենթարկվել, լսել նրա ամեն մի խոսքը, անել այն, ինչ նա կորոշի ու ինչը որ հարմար կգտնի... Քեզ համար շատ դժվար է հաշիվ տալ ինչ-որ մեկին, հարցնել թույլտվություն տանից դուրս գալուց առաջ, բացատրել, թե ինչու ես այդ զգեստը հագել, այն դեպքում, երբ դա քեզ թույլ չէր տվել...Շատ հաճախ, հարաբերությունների սկզբում դու անում ես այնպես, ինչպես ուզում ես, երբեմն նաև անցնում ես նրա խոսքի վրայով և դա չի մնում անհետևանք, անում ես որևէ սխալ քայլ, չես լսում նրան ու չես փորձում հասկանալ ու ենթարկվել, իսկ ընկերդ բարկանում է վրադ ու քեզ թվում է, որ նա թքած ունի քո գոյության վրա, բայց կարծում եմ, որ դա այդպես չէ... Ամենակարևորը, որ հասկանաս, որ այդպես չի կարող շարունակվել ու որ չցածրանաս ներողություն խնդրելով ու ասելով, որ հասկացել ես սխալդ, ուղղակի պետք է հաջորդ անգամ չանես նման սխալ ու հիմար քայլեր... Հասկանում եմ, որ շատ դժվար է, բայց մի պահ մտածիր, որ ամեն մի սխալ քայլ մի փոքրիկ քայլ հետ է մղում քեզ քո սիրած տղայից, քո ընկերոջից, որ ամեն սխալ քայլ ու, հատկապես, չլսելու սկզբունքային բնավորությունդ ազդում է ձեր հարաբերությունների վրա: Մի պահ պատկերացրու, որ նա քեզ հետ չէ, պատկերացրի՞ր... Հիմա հասկանու՞մ ես, որ քեզ համար շատ կարևոր է նրա ժպիտը, որ ամեն րոպե ուզում ես տեսնել նրա աչքերը, բռնել ձեռքը, լսել ձայնը... Ուրեմն պահիր քեզ արժանավայել, լսիր նրա ասածները, չէ՞ որ նա քո ընկերն է, քեզ սիրում է ու երբեք չի ուզենա քեզ տեսնել սխալ ուղու վրա, երբեք չի ցանկանա, որ սխալվես ու անես բաներ, որի համար գուցե և հետո զղջալու ես, բայց ինքդ էլ չգիտես... Քեզ համար ավելի կարևոր է սիրածդ մա՞րդը, թե՞ ինչ-որ խնջույք կամ սոցիալական կայք: Ուրեմն, սիրելի՛ աղջիկներ, եկեք այսօրվանից լսենք մեր ընկերներին և թույլ չտանք նրանց կրկնել մի բանը մի քանի անգամ, իսկ սրա դիմաց, տղաներ ջան, կարծում եմ պիտի գնահատեք ու շատ-շատ սիրեք ձեր ընկերուհիներին, որոնք հրաժարվում են գրեթե ամեն ինչից,հանուն ձեզ... Ուրեմն գնահատեք, սիրեք... Հիշեք, աղջիկներին պետք է սիրել այնպես, որ նրանց մտքի ծայրով անգամ չանցնի, որ դրանից ավել հնարավոր է սիրել... | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
