[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Սիրում եմ քեզ....♥
17:05
Սիրում եմ քեզ....♥
Առաջին հոդվածս այս վերնագրով...Չգիտեմ, արդյո՞ք դու արժանի ես այդքան, որ մի ամբողջ գրառում ու մի ամբողջ տառապած սիրտ քեզ նվիրեմ, բայց...
 Սիրում եմ քեզ...Հասկանում էի ամեն օր, երբ տեսնում էի քեզ, երբ զգում էի ձեռքերիդ ջերմությունը, որ կարծես մխիթարանք է միշտ սառն ու <<անզգա>> իմ ձեռքերի համար, երբ մատներս զգում էին քո մատները, երբ զգում էի, թե ինչպես ես շոյում ցրտի դեմ անպաշտպան ձեռքս...Հասկանում էի, երբ գրկիդ մեջ էիր առնում ինձ, իսկ սիրտս ամեն անգամ զարկում էր ավելի ու ավելի արագ, ինչ-որ մեղմ ու փոթորկող ալիք էր անցնում մարմնովս....Երբ զգում էի, թե ինչպես ես վարվում ինձ հետ, ասես նոր ծնված երեխա լինեի...Սիրում եմ քեզ...Հասկանում էի, երբ ամեն անգամ նայելով աչքերիդ մեջ` խորտակվում էի ու հասկանում, որ սիրահարվել եմ դրանց...Հասկանում էի, երբ  զգում էի ինչպես ես դողում, երբ փաթաթվում ես ինձ...Հասկանում էի, չէի ուզում ընդունել, որովհետև չափազանց բարդ էր ինձ համար ընդունել, որ կարող եմ ես սիրել որևէ մեկին: Ես, որ սառնասիրտ էի արդեն երկար ժամանակ է, որ չէի նայում ոչ ոքին, ուր մնաց սիրահարվեի...Ինչևէ...Քեզ հաջողվեց...Ինչպե
՞ս...Ես անգամ չկարողացա հասկանալ, բայց դու դա արեցիր...Մոռացա բոլոր սկզբունքներս, մոռացա բոլոր տանջանքներս, մոռացա անցյալում եղած բոլոր ցավերս ու սկսեցի սրտիս թույլ տալ աշխատել...Սկսեցի զգալ սրտիս տեղը, սկսեցի սիրել: Ճիշտ է, դեռ այդքան էլ մեծ չէ զգացումս, բայց բավարարում է միայն նրա համար, որ ինձ երջանիկ զգամ, որ հասկանամ, որ կարևոր եմ ու որ ապրեմ` իմանալով, որ որևէ մեկի համար ամեն ինչից ու ամենքից թանկ եմ...
 Միշտ վախեցել եմ ու փորձել եմ չսիրել, հիմա ևս փորձում եմ, բայց ոչ մի դրական արդյունքի չեմ կարողանում գալ, վախս չեմ կարողանում հաղթահարել...Մտածում եմ, որ սխալվում եմ, փորձում եմ արդարանալ, որ սրտիս եմ լսում... Հիմա միայն գիտեմ, որ սիրում եմ, որ ուզում եմ ամեն րոպե զգամ ներկայությունդ, տաք ձեռքերդ, աչքերդ.... Սիրում եմ քեզ...
Դիտումներ: 273 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: