- Որոշ նկարիչներ Հիսուսին պատկերում են գլխից վերև գամված ձեռքերով: Այդ նկարիչներից է Յակոբ Ջորդանսը:
- 16-րդ դարի նկարիչ Փիթեր Փոլ Ռուբենսի նկարներից մեկում Հիսուսը պատկերված է Y դիրքում:
- Տարիներ շարունակ տարածված է եղել այն համոզմունքը, որ Հիսուսը խաչվել է ձեռքերը հորիզոնական դիրքով խաչի վրա գամված դիրքով: Սակայն գիտնականները դիտարկում են այն վարկածը, որ նրա խաչելությունն էլ ավելի դաժան է եղել: Շրջանառվում է այն տեսակետը, որ Հիսուսի ձեռքերը գամված են եղել նրա գլխավերևում: Գիտնականների միջազգային թիմը, որն ուսումնասիրում է Թուրինի պատանքը, հայտնել է, որ նա, ով ծածկված է եղել այդ պատանքով, խաչվել է ձեռքերը գլխավերևում գամված դիրքով: Այս դիրքը պայմանականորեն անվանվում է Y դիրք, իսկ ձեռքերը հորիզոնական տարածած դիրքը՝ T դիրք: Նրանք այս եզրակացությանը հանգել են պատանքի վրա դրոշմված արյան հետքերն ուսումնասիրելուց հետո:
- Ի՞նչ է Թուրինյան պատանքը
- Թուրինյան պատանքը 4.3 մետր երկարությամբ սավան է, որի վրա նշմարվում է մի մարդու պատկեր, ով մահացել է խաչելությունից: Կաթոլիկների մեծամասնությունը համարում է, որ դրանով ծածկված է եղել Հիսուս Քրիստոսի աճյունը: Ներկայումս պատանքը պահպանվում է Իտալիայի Թուրին քաղաքում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչպես է պատկերը տպվել այդ սավանի վրա: Մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել ստեղծել սավանի կրկնօրինակը: Ռադիոածխածնային հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանքը դեռևս միջնադարից է մեզ հասել, սակայն հավատացյալները գտնում են, որ այսպիսի հետազոտությամբ հնարավոր է որոշել միայն այնպիսի իրերի վաղեմությունը, որոնք քայքայվում են, իսկ սավանը չի քայքայվում:
- Գոյություն ունի ևս մեկ պատանք (վարշամակ), որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում (Հովհ. 20:7): Տարածված է այն տեսակետը, որ Քրիստոսի գլուխը հենց դրանով է ծածկված եղել գերեզմանում: 1999 թվականին Սինդոնոլոգիայի իսպանական կենտրոնի հետազոտական թիմի անդամ Մարկ Գուսկինը հետազոտեց այս երկու կտորների միջև եղած կապը: Հիմնվելով պատմական տվյալների, բժշկական փորձաքննության և արյան հետազոտության արդյունքների վրա (վարշամակի վրա 4-րդ կարգի արյան հետքեր կան)` նա եզրակացրեց, որ այս երկու պատանքներով ծածկված է եղել միևնույն մարդու գլուխը տարբեր, սակայն մոտ ժամանակահատվածներում: Երուսաղեմի Իսրայելական hամալսարանի գիտնական Դանինը հավաստի է համարել հետազոտության արդյունքները և ավելացրել, որ այս երկու պատանքների վրա առկա են միևնույն փոշեհատիկները: Թուրինյան պատանքը պատմության ամենից շատ ուսումնասիրված արտեֆակտն է: Ով էլ որ պատկերված լինի պատանքի վրա, դրա վրա նշմարվող արյան գծերը ցած են հոսել վերև բարձրացած ձեռքերից:
- Լիվեպուլի Ջոն Մուրզ համալսարանի աշխատակից Մատեո Բորինին ասել է, որ անկախ նրանից, թե այս պատանքը աստվածաշնչյան ծագում ունի, թե ստեղծվել է միջնադարյան ժամանակներում, այն պատմական հետաքրքրություն է ներկայացնում իրենից: Նա փորձեց պարզել, թե արդյոք ձախ թևի հատվածի արյան հետքերը համապատասխանում էին խաչված մարդու արյան հոսքի հետ: Իտալիայի Պավիա համալսարանի գիտնականներից մեկը պնդում է, որ եթե Հիսուսին հորիզոնական դիրքով խաչեին՝ նրա ձեռքերից արյունը կհոսեր ուղիղ գետնի վրա: Այնինչ, նոր հայտնագործությունների համաձայն՝ արյունը հոսել է ոչ թե ուղիղ գետնի վրա, այլ դաստակից մինչև արմունկ: Բոլոր դեպքերում Թուրինյան պատանքի հետքերն այդ մասին են վկայում:
- Քրիստոնեական արվեստի ստեղծագործություններում Հիսուսը հիմնականումպատկերված է ձեռքերը հորիզոնական դիրքով խաչված վիճակում: Ստորև պատկերված էԱնդրեա Մանտեգնայի նկարը, որը գտնվում է Լուվրի թանգարանում:
- Դոկտոր Բորինին ասել է. «Y դիրքը շատ ցավոտ դիրք է, որը շնչառական խնդիրներ կառաջացներ»:
- Համարվում է, որ Y դիրքով խաչված մարդը պետք է, որ մահանար շնչահեղձությունից:
- Դատական գիտությունների ամերիկյան ակադեմիային տված հարցազրույցում Բորինին ասել է, որ նմանատիպ դիրքերը միջնադարում օգտագործվել են իբրև տանջանքի ձև: Այդ ժամանակներում զոհերի դաստակները կապում էին ցցից ու նրանց այդ դիրքով կախում:
- Այսպիսով, եթե Թուրինյան պատանքը միջնադարյան ժամանակների կեղծիք է, հնարավոր է, որ դրա վրա դրոշմված է այդ ժամանակներում տարածված տանջանքի տեսակի զոհերից մեկը: Նախքան այս հետազոտությունը նմանատիպ հետազոտություն էր իրականացրել Մասաչուսեթսում բնակվող Գիլբերտ Լավոյը: Նա ևս հետազոտության ավարտին հանգել էր այն կարծիքին, որ Թուրինյան պատանքով ծածկված է եղել Y ձևով խաչված մեկը:
- Դոկտոր Բորինին հավատում է, որ եթե պատանքը կեղծիք է՝ այն մարդը, ով ստեղծել է այդ պատանքը, հմուտ կեղծարար է եղել: Մատեո Բորինին նշել է, որ Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում կար մարդկանց խաչելու տարածված տեսակ: Ուղղաձիգ փայտը գամվում էր հողի մեջ մի այնպիսի վայրում, որը հատկացված էր մահապատիժների համար, իսկ patibulum կոչվող ուղղաձիգ փայտը տանում էր այն մարդը, ով պետք է խաչվեր: ՊատմաբանՀովսեփոս Ֆլավիոսը հիշատակել է, որ մ.թ. 70 թ.-ին հռոմեացի զինվորները խաչում էին գերիներին ամենացավոտ ու տարօրինակ դիրքերով: Դոկտոր Բորինին նշել է, որ վաղնջական ժամանակների պատմաբանները շատ համառոտ են անդրադարձել խաչելության թեմային:
|