[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 18 » Քութաիսիում կարող է կառուցվել Վրաստանի ամենաբարձր շենքը
20:30
Քութաիսիում կարող է կառուցվել Վրաստանի ամենաբարձր շենքը


Քութաիսիում հնարավոր է կառուցվի Վրաստանի ամենաբարձր շենքը։ Երկնաքերը, որը համաձայն նախագծի, պետք է կառուցվի երկու կամուրջների միջև, ունենալու է 270 մետր բարձրություն։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նոր շենքն ընդամենը 30 մետրով է ցածր լինելու Ֆրանսիայի 300 մետրանոց Էյֆելյան աշտարակից։

 

Վրաստանի ամենաբարձր երկնաքերի հեղինակը Քութաիսիից ճարտարապետ Գիվի Թոդաձեն է։ Նա հայտարարել է, որ բազմաֆունկցիոնալ երկնաքերը Քութաիսիում կառուցելու նախագիծն ստեղծվել է շուրջ մեկ տարի առաջ։

 

«Աշտարակն ամենաբարձրն է լինելու Վրաստանում, և դա կլինի Քութաիսիում, եթե ծրագիրն իրագործվի»,-ասել է ճարտարապետը։
 


Դիտումներ: 264 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: