13:24 Ոտքեր չունեցող սքեյբորդերի անհավանական թվացող հնարքները (Photo) | |
Մարդկանց մեծամասնությունը անգամ մեծագույն չարչարանքների գնով չի կարող ընթացքի ժամանակ պտտեցնել սքեյբորդը 360 աստիճանով ու կատարել վտանգավոր ցատկեր, իսկ Իտալո Ռոմանոն կարողանում է այդ ամենը և ոչ միայն, ընդ որում` չունենալով ոտքեր: Բրազիլացի Իտալոն կորցրել է իր ոտքերը դեռահաս տարիքում` դժբախտ պատահարի արդյունքում, բայց նա չէր հանձնվել և թույլ չէր տվել, որպեսզի հաշմանդամությունը ինչ-որ սահմաններ դնի նրա առջև: Նա օգտագործում է իր ձեռքերը, որպեսզի անհրաժեշտ արագություն հավաքի և օգտագործում է իր տան մերձակա տարածքները` իրենց նստարաններով և աստճաններով՝ որպես մի մեծ սքեյթբորդինգի հրապարակ: ![]() Առանց սահմանների. Իտաալո Ռոմանոն պրոֆեսիոնալ սքեյթեր է՝ չնայած նրան, որ դեռահաս տարիքում կորցրել է ոտքերը: ![]() Ոգեշնչում. Իտալոն ցատկում է իր սքեյթի վրա և արագություն է հավաքում, որպեսզի հերթական հնարքը կատարի: ![]() Չունենալով ոտքեր՝ Իտալոն օգտագործում է իր ձեռքերը: Երբ նա 13 տարեկան էր, վտանգավոր խաղեր էր խաղում իր ընկերների հետ` ընթացքող գնացքի վագոնների արանքում, և մեկ անգամ Իտալոն ընկավ և կորցրեց իր երկու ոտքերը, բայց նա չընկճվեց, և մի քանի տարի հետո, երբ նա իր ձեռքն առավ սքեյթբորդը, նրան այլևս անհնար էր կանգնեցնել: Այսօրվա դրությամբ Իտալոն համարվում է Բրազիլիայի ամենաթոփային էքստրեմալ սքեյթբորդինգիստներից, իսկ 2012 թվականին նա անգամ դարձավ Ֆլորիդայի Տամպա քաղաքում տեղի ունեցող Tampa Pro 2012 մրցաշարի կիսաեզրափակիչ հասած մարզիկներից մեկը: ![]() ![]() ![]() ![]() | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






