20:39 Նեռվայնացրեք Ձեր սիրելիներին.... Նրանք այս ճնշմանը չեն դիմանա... | |
Վերջերս ինձ ընկերուհիս սկսեց պատմել , թե ինչպես կարելի է մարդկանց նեռվայնացնել..Հիմա ուզում եմ ձեզ էլ ասեմ..Իհարկե ով չգիտի ....Կինոթատրոն տարեք ճռճռան թղթով կոնֆետ, և հենց կինոյի ամենահետաքրքիր մասում սկեք բացել այն: (Ես համոզված եմ որ չէի դիմանա:) Գնացեք սարսափ ֆիլմ նայելու և գոռացեք ամենաչնչին վախենալու տեսարաններից: Սկսեք մարկանց հարցեր տալ և որքան էլ ստանաք սպառիչ պատասխաններ , նույն հարցը կրկնեք անընդհատ: Կամ էլ մարդկանց հարցին հարցով պատասխանեք և երբ նա կպատասխանի ձեր որևէ հարցին , բացականչեք < Ես հաղթեցիիիի> Երթուղայինում սկսեք բարձր ձայնով տափակ բաների վրա ծիծաղել: Նստեք հեռուստացույցի առաջ և անընդհատ փոխեք ալիքները: Իսկ Հետո ասեք < Նորմալ բան չկա նայելու> Զանգեք ձեր ընկերներին հանդիպում նշանակեք և հանդիպումից մոտ 1 ժամ ուշացեք: Չմոռանալով նրանց ամեն զանգից հետո պատասխանել < Հասնում եմ արդեն>, < 5 րոպեից կհասնեմ > և Այլն : Համոզված եմ , որ ձեզ մոտ կստացվի: Մի քանիսԸ ինձ հետ պատահել է: Ու կարողացել են ինձ նյարդայնացնել: :D | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |