[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 17 » Մենակ հայերն են, որ...
20:27
Մենակ հայերն են, որ...

Մենակ հայերն են սեղանի սպասքը 12 հատով գնում ու առիթի ժամանակ չնայած նրան, որ շատ մարդ է գալու 12 հատով են ամեն ինչ դնում, որպեսզի սեղանի տեսքը չփչանա: Հենց հյուրերը գալիս են ու նստում սեղանի շուրջ արդեն կողքից ուրիշ սպասք են ավելացնում` մեկ է արդեն ոչ ոք չի նկատի դրանց տարբերությունը:
Մենակ հայերն են որ, ինչ-որ մի հայտնի երգչի կամ երգչուհու մի երկու երգ են հավանում ու արդեն իրեն համարում են տվյալ աստղի ֆանատ:
Մենակ հայ երեխեքն են իրանց ծնունդին կանչում են մարդկանց, որոնց ծննդյան տոնի հրավիրվածների ցուցակում իրենք եղել են:
Մենակ հայերն են արևային ակնոցներով տան մեջ նկարվում:)
Մենակ հայերն են օդնօկլասսնիկում գրանցվում ու համարում, որ իրանք ինտերնետից օգտվում են` ետ էլ են դեպքում, երբ մենակ հեռախոսով են մտնում:
Մենակ հայկական սերիալներում է, որ նույն դերը մի երկու հոգով են խաղում: Սկզբից մեկնա խաղում, հետո խռովում գնումա այլ հեռուստասորիալ, ստիպված մյուսնա շարունակում նույն դերը խաղալ:
Մենակ հայ սուտի գլամուրներն են սև, դասական, դարսերով կիսաշրջասգեստի հետ կեդեր հագնում:
Մենակ հայ մամաները կարան 1000 դրամ փող տան ու 5000 դրամի ապրանք ուզեն: :D
Մենակ հայկական սերաիլներն են սկսվում մի խնդրով ու վերջանում լրիվ այլ խնդրով ու որպես պայման անպայման ֆիլմը դարձնում են դետեկտիվ ժանրի:

Ինչ էլ ասենք միևնույնն է մենք ամենալավն ենք:
Ու այսքանից հետո ԵՍ ՀԱՅ ԵՄ,  իսկ դու՞ :

Դիտումներ: 263 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: