16:55 Մաթեմատիկան հեքիաթում | |
Լինում է, չի լինում մի ինքնահավան Քառակուսի է լինում: Քառակուսուն ոչ ոք չէր սիրում, բացի իր միակ ընկերոջից ` Եռանկյունուց: Եռանկյունին շատ համեստ, բարի և խելացի էր: Նրան բոլորը շատ էին սիրում, բայց քանի որ նա ընկերություն էր անում Քառակուսու հետ, նրա հետ ոչ ոք չէր խոսում: Եռանկյունին կարող էր հրաժարվել քառակուսու հետ իր ընկերությունից և ունենալ շատ ընկերներ, բայց նա դա չէր անում, քանի որ հավատարիմ ընկեր էր: Քառակուսին եսասեր էր և սիրում էր բոլորին ծաղրել:Մի անգամ, երբ Քառակուսին և Եռանկյունին կանգնած էին, նրանց կողքով անցնում են թվերը: Եռանկյունին քաղաքավարի բարևում է նրանց, իսկ Քառակուսին սկսում է ծաղրել: - Եռ հլը նայի են Վեցին, ոնց որ << չոլկա >> կտրած Զրո լինի: Բա հլը Իննին: << Չոլկեն էնքան հաստ ա, որ շուռա եկել` թարս ա քայլում: Ա'յ Յոթ, քեզ չէի ասել շատ մի խմի, դառնում ես Մեկի << տնազ >>: Ութ ջան քո ժամանակն արդեն անցել ա: Ավելի լավ ա սպասի հաջորդ մարտին: Չորս ախպեր քեզ բան չեմ ասում: Բախտդ բերել ա 4 անկյուն ունեմ Թվերը վախենում էին Քառակուսուն պատասխանել, սակայն գիտակցում էին, որ այլևս չէին կարող ապրել այդ ձևով: Որոշում են մի ժողով կազմակերպել: Հավաքվում են բոլոր թվերը, երկրաչափական մարմիններնը և սկսում քննարկել: Մի խելոք Շրջանագիծ ասում է.- Նրան իր տեղը ցույց տալու համար պետք է բաժանել իր հավատարիմ ընկերոջից, բայց այնպես, որ Եռանկյունին չտուժի: Բոլորը վերադառնում են տուն և սկսում մտածել: Մեկի կարծիքով անհրաժեշտ էր Քառակուսուն ծեծել, մյուսը կարծում էր, որ պետք է նրան բանտարկել, իսկ մեկն էլ այնքան էր վախենում Քառակուսուց, որ պատրաստ էր ամեն ինչ թողնել նրան և փախչել: Անցնում են օրեր և կրկին տեղի է ունենում ժողով: Շարունակելի... | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Լինում է, չի լինում մի ինքնահավան Քառակուսի է լինում: Քառակուսուն ոչ ոք չէր սիրում, բացի իր միակ ընկերոջից ` Եռանկյունուց: Եռանկյունին շատ համեստ, բարի և խելացի էր: Նրան բոլորը շատ էին սիրում, բայց քանի որ նա ընկերություն էր անում Քառակուսու հետ, նրա հետ ոչ ոք չէր խոսում: Եռանկյունին կարող էր հրաժարվել քառակուսու հետ իր ընկերությունից և ունենալ շատ ընկերներ, բայց նա դա չէր անում, քանի որ հավատարիմ ընկեր էր: Քառակուսին եսասեր էր և սիրում էր բոլորին ծաղրել: