[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » Կրկնվող բառեր
17:33
Կրկնվող բառեր

Դատարկ էջերի տխուր բազմություն 
- Խառը մտքերի ճշմարիտ արդյունք, 
Մոռացված գրչի արդար տխրություն,
 Արդեն չորացած թանաքի բուրմունք:
 Սուտ համոզմունքներ, անփոփոխ կարծիք
 - Անձի հաստատման ինչ-որ եղանակ, 
Արդեն լիովին հաստատված անձիք,
 Սխալ ընտրություն – ժամեր միայնակ: 
Ժամերին գերի հոգնած սլաքներ, 
Դատարկ չխկչխկոց – կրկնվող մի ձայն, 
Արդեն պատռված կիսատ դիմակներ, 
Փրկության փորձեր – աղոթք կիսաձայն: 
Աղոթքներին կից ինչ-որ պահանջներ,
 Հուսահատ գոռոց, թուլացած մարմին,
 Հասցեագրված բազում բողոքներ 
Ու բազում հարցեր անհասցե մեկին: 
Այրված էջերի դատարկ բազմություն
 - Խառը մտքերի անիմաստ արդյունք, 
Կոտրած գրիչի լուռ ուրախություն, 
Հիասթափություն – կրկնվող զգացմունք…
Դիտումներ: 440 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: