14:02 Ինչու կինը որոշեց կրծքով կերակրել վագրի ձագերին | |
Նոհ Նոհը չափազանց ագրեսիվ էր: Նա իր վանդակում սպանել է իր ձագուկներից մեկին: Մյուս երկու ձագերին հասցրել են փրկել: Այդ մասին իմանալով՝ Հլա Հթայը որոշել է կրծքով կերակրել այդ ձագուկներին: Հլայի բարեկամներից մեկն աշխատում էր «Յանգոն» կենդանաբանական այգում: Հենց նա էլ հայտնել է Հլային դաժան վագրի մասին, որը հրաժարվել է կաթ տալ իր ձագուկներին: Այս երկու վրույրները միաժամանակ թե՛ շշով կաթ էին ընդունում, թե՛ կրծքի կաթ: Հլայը նրանց կրծքով կերակրում էր օրը 4 անգամ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.
Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Ուոլթեր Հարլին ասում է, որ որոշ կենդանատեսակներ հաճախ խնամում են բոլորովին այլ կենդանատեսակի պատկանող կենդանիների ձագերին: Օրինակ՝ շները կաթ են տալիս կատուներին, կատուները իրենց հոգածության տակ են առնում ոզնիներին: Այնուամենայնիվ, այս երևույթը կարող է խնդրահարույց լինել: Տարբեր կենդանիների կաթը տարբեր բաղադրություն ունի: Բնականաբար, մարդու կաթը և կենդանու կաթը ևս տարբերվում են իրարից: Օրինակ՝ կովի կաթը 5 % յուղայնություն ունի, իսկ փոկի կաթը՝ մոտ 50 %: Մեծ քանակությամբ լակտոզի շնորհիվ մարդու կաթն ամենաքաղցր կաթերից է: Վագրի կաթի հետ համեմատած՝ դրանում յուղայնության ու պրոտեինի մակարդակը շատ ցածր է: Սա կարող է բացասաբար անդրադառնալ ձագուկների զարգացման վրա: Այնուամենայնիվ, այդ ամենը երկրորդական էր, քանի որ վրույրների կյանքը այդ ժամանակահատվածում վտանգի տակ էր: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
40-ամյա Հլա Հթայը բնակվում է
Անասնաբույժ Թաինա Սթրայքն ասել է, որ հարկ չկար կրծքով կերակրել վրույրներին. նրանց կարելի էր պարզապես շշալցված կաթ տալ: Ըստ Սթրայքի՝ դա չէր նվազեցնի նրանց փրկվելու հավանականությունը: Հավանաբար Հլայն այլ տեսակետ ուներ այս հարցի շուրջ: Երբեմն նա միաժամանակ կաթ էր տալիս իր բալիկին ու վագրի ձագուկներից մեկին: