[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Ի՞նչ զգացուղություն է
17:07
Ի՞նչ զգացուղություն է
Երբ տխուր ես  կամ պարզապես հոգնած, երբ այլևս չես կարողանում արցունքներդ կոծկել ժպիտով, հիշում ես ընկերոջդ, հարազատիդ, բարեկամիդ, որի մասին երբևէ չէիր մտածել և երբեք չէիր կարող անգամ պատկերացնել, որ կգա մի օր, երբ քեզ համար ուղղակի երազանք կդառնա տեսնել նրան: Անհասկանալի է` ինչու՞ է ստացվում այնպես, որ մարդ իր կամքով իրեն դարձնում է երկդիմի: Այո՛ , երկդիմի, քանի որ երբեք մենք չենք կարողանա ինքներս մեզ ապացուցել, որ միայն տխուր ժամանակ ենք նայում աստղերին և սկսում երազել, երազել բարու և գեղեցիկի, անկրկնելիի և անզուգականի մասին: Լուսնի ժպիտը նմանացնել այն մարդու ժպիտին, որն արդեն շատ հեռու է քեզնից, որն այլևս չկա, երկու փայլակնաձև աստղերը դարձնել մարդկային փայլուն աչուկներ, իսկ երբ լուսինն ամբողջանում է, փորձել տեսնել ամբողջացված մի կերպար, որը կարծեցյալ կերպով քեզ է նայում, որի սրտում ևս խոսում  է կարծեցյալ կարոտը...
 Հաճելի՞ թե տհաճ, ինչպիսի՞ զգացողություն է այս զգացողությունը: Արդյո՞ք հաճելի է, երբ մարդը զգում է իր մտածելու ունակությունը և այն համեմատում չմտածելու ու չխորհելու հետ:
  Ինչքան էլ փորձում եմ հասկանալ մարդկանց այս տիպին, միշտ մի բան ինձ մնում է անհասկանալի, անհայտ, գուցե դա հենց նրանից է, որ ես ավելի հաճախ եմ նայում աստղերին:
Դիտումներ: 242 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: