[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 22 » Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը
13:19
Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը

Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը

3DNews ՏՏ Լրատվական - Facebook, Youtube, Twitter կայքերն աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական կայքերի բրենդերն են: BV4 վարկանիշային գործակալությունը՝ Ցյուրիխի կիրառական գիտությունների Համալսարանի հետ մեկտեղ, կազմել է ամենաթանկ սոցիալական ցանցերի վարկանիշային աղյուսակը: 

Առաջին տասնյակում գտնվում են ԱՄՆ-ի և Չինաստանի սոցիալական կայքերը: Ռուսական ամենահայտնի ու օգտագործողների ամենամեծ լսարանով՝ ВКонтакте սոցիալական ցանցըը գտնվում է 11-րդ հորիզոնականում, իսկ Одноклассники-ին` 15-րդ հորիզոնականում: Ամենահետաքրքիրն այն է, որ Google+ սոցիլական կայքը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 23-րդ հորիզոնականը: 

Աղյուսակը գլխավորում է Facebook սոցցանցը, որի արժեքը գնահատվում է 29.115 միլիարդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Youtube-ը (18.099 միլիարդ դոլար), իսկ երրորդ տեղում Twitter–ն է (13.309 միլիարդ դոլար): Տասներեք ամենաթանկ սոցիալական կայքերի բրենդերի ընդհանուր արժողությունը հասնում է 125 միլիարդ դոլարի:

Դիտումներ: 300 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: