17:25 Հայկական տարազ | |
Հայ ժողովրդի տարազն անցնելով պատմական զարգացման երկար ուղի, չի սահմանափակվել լոկ ազգային նեղ շրջանակներում, քանի որ տնտեսական և քաղաքական կապերով և իր պատմական զարգացման առանձնահատկությամբ նա անբաժան մի մասն է եղել Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների տարազների ընտանիքում, չկորցնելով, սակայն, իր ազգային ինքնատիպությունը: Հայ ժողովրդի տարազը նրա ինքնապահպանման ազդակներից մեկն է եղել: Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքերում, հայ ժողովուրդը միշտ ստեղծագործական մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդույթների: Հատկապես պետք է նշել հայ կնոջ ցուցաբերած ավանդապահությունն այդ հարցերում: Նա միշտ ի հայտ է բերել ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների վայելչություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից: Հայկական տարազի զանազան փոփոխակները նման են մեր լեզվի բազմաթիվ բարբառներին, որոնք բոլորն էլ սերտորեն կապված են հիմնական լեզվի հետ և նրա նման մեր դարավոր մշակույթի անկրկնելի գանձերից են: Բացի դրանից, հայ ժողովուրդը, գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման ու համադրման մի մարզում, հաճախ ինքն էլ ներգործուն դեր է կատարել հարևան ժողովուրդների տարազների վրա: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |