Երկար մտածելուց հետո գիրքը որոշեց մտնել դպրոց և հանդիպել աշակերտեներին և ուսուցիչներին: Նա հույս ուներ, որ դպրոցում կօգնեն իրեն: Նա հարցազրույց անցկացրեց աշակերտների և ուսուցիչների հետ, սակայն հարցազրույցն այնքանել չուրախացրեց գրքին:Ուսուցիչներն ասում էին, որ գիրքն ավելի կարևոր է, բայց ցավոք աշակերտները նույնիսկ հանձնարարված գրքերը չեն կարդում: Եվ նույնիսկ ինտերնետը մուտք է գործել դպրոց, որը աշակերտների ուրախությունն է: Գիրքը հիասթափված դուրս եկավ դպրոցից և տխուր ու մոլոր քայլեց փողոցով:Գիրքը մտովի այցելել էր այն ժամանակները, երբ ամենուր հանդիպում էր ընթերցող մարդկանց, իսկ այսօր ոչմի ընթերցողի չհանդիպեց: Եվ հիշողությունը նրան տարավ դեպի գրադարան: Գիրքը սթափվեց ու շտապեց դեպի գրադարան: Այստեղ նրան դիմավորեցին ուրախությամբ, գիրքն ուրախացավ, երբ իր շուրջ բոլորը տեսավ երիտասարդ ընթերցողների: Գիրքը զրույցի բռնվեց ընթերցասեր բարեկամների հետ: Նա ուրախ էր, որ իրեն դեռ հիշում են ու ընթերցում, և նույնիսկ,իրեն ավելի կարևորություն տալիս, քան ինտերնետին: Գիրքն ուրախացավ, որ աշխարհում դեռ կան այնպիսի տեղեր որտեղ ինտերնետը մուտք չի գործել:Ընթեցասրահում նա հանդիպեց մի գիտնականի, ով գրքին պատմեց, որ ինտերնետն ու գիրքը հավասար են,երկուսնել կարևոր են... Գիտնականին ուշադիր լսելուց հետո գիրքը շտապեց հանդիպել ինտերնետի հետ: Ինտերնետը զարմացավ տեսնելով գրքի դեմքի երջանիկ արտահայտությունը: -Ի՞ նչ է քեզ պատահել դեմքդ երջանկությունից փայլում է: -Ես հենց նոր պարզեցի, որ մեզնից յուրաքանչյուրը իր ուրույն տեղն ունի:Եվ ես էլ ունեմ ընթերցողների մեծ բանակ: Ուզում եմ քեզ հետ համագործակցել,- պատասխանեց գիրքը: -Իսկ ինչպե՞ ,- զարմացավ ինտերնետը: -Ես էլ մուտք կգործեմ ինտերնետ:Եվ ավելի շատ կհանդիպեմ մարդկանց:Մարդիկ ավելի շատ կընթերցեն գիրքը: Ես խոստանում եմ լինել այնքան հետաքրքիր և ուսանելի, որ ընթրցողը անհամբերությամբ սպասի իրադարձությունների զարգացմանը: Ինտերնետն ու գիրքը իրար ձեռք սեղմեցին, ուրախացան, որ գտան հարցի լուծումը և որոշեցին համագործակցել:
|