08:02 «Ford Motor»-ը փակում է Բելգիայի գործարանը | |
![]() ԱՄՆ մեծությամբ երկրորդ ավտոկոնցեռնը` «Ford Motor»-ը 2014թ-ի վերջին ծրագրում է փակել բելգիական Գենկ քաղաքի խոշոր ավտոգործարանը` Եվրոպայում արտադրության վերակազմավորման ծրագրի շրջանակում: Հաղորդվում է, որ «Ford»-ն սկսել է խորհրդատվությունները` պրոֆմիությունների ներկայացուցիչների հետ, քանի որ գործարանի փակումը կհանգեցնի մոտ 4 300 աշխատակցի կրճատման: Եթե ընկերությանը հաջողվի ստանալ գործարանի փակման վերաբերյալ համաձայնություն, «C-MAX» եւ «Grand C-MAX» մակնիշի մեքենաները կարող են արտադրվել Վալենսիայի, իսկ հետո Սաարլուիսի (Գերմանիա) գործարաններում: Եվրոպայում արտադրության վերակազմավորման ծրագիրը ընկերության` եվրոպական շուկայի փոփոխություններին արձագանքնելու եւ շահույթի աճին ուղղված համալիր պլանի մի մասն է: «Ford Motor» ընկերությունը հիմնադրվել է 1903թ-ին եւ այդ պահից ի վեր համաշխարհային առաջատար ավտոարտադրողներից է: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
