20:32 Երկրպագուները կօգնեն՝ հաղթահարելու Օլիմպիակոսի արգելքը. Ռունի | |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղի նախօրեին, կոչ է արել թիմի երկրպագուներին՝ աջակցել իրենց սիրելի ակումբին՝ այնպես, ինչպես աջակցում էին Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (0:3):
«Կիրակի օրը կայացած «Լիվերպուլի» դեմ հանդիպումը վատագույններից մեկն էր իմ կարիերայում: Դժվար էր համակերպվել պարտության մտքի հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր հիանալի կերպով աջակցում էին մեզ՝ մինչեւ սուլիչի խաղավարտն ազդարարելը:
Չորեքշաբթի օրը (մարտի 19-խմբ.) մեզ կարեւոր խաղ է սպասում: Եթե երկրպագուները նույնքան ակտիվ երկրպագեն մեզ, ապա հաղթելու հիանալի հնարավորություն կունենանք», - գրել է Ռունին իր ֆեյսբուքյան էջում: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |