[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26 » Երկրի վրա գոյություն ունեցող 15 զարմանահրաշ բնական վայր (լուսանկարներ)
19:18
Երկրի վրա գոյություն ունեցող 15 զարմանահրաշ բնական վայր (լուսանկարներ)

 

Արթնացող հրաբուխների կախարդական աշխարհ, ժայռերի եզրին բազմած ամրոցներ, կարկաչող ջրվեժներ. այսպիսի չքնաղ տեսարանների ականատես կարող է դառնալ յուրաքանչյուր ճանապարհորդ: Անհրաժեշտ է միայն այցելել իրական գեղեցկությամբ հիացնող կախարդական վայրեր:


Այս մասին գրում է Huffington Post-ը և ներկայացնում երկրի տարբեր անկյուններում ծվարած 15 սքանչելի վայր, որտեղ իսկապես հնարավոր է վայելել այդ գեղեցկությունն ու զգալ բնության հզորությունը:


1. Տաճարների լողափը, Իսպանիա


«Տաճարների լողափ» (Playa de las Catedrales) կոչվող այս վայրը գտնվում է Իսպանիայի Գալիսիա համայնքում: Ոչ ուժեղ մակընթացության ժամանակ հնարավոր է բացահայտել ոլորուն թունելների և ժայռային տաճար-քարանձավների գեղեցկությունը:

2014-04-24-PlayadeCatedralesAlfonsoMasedaVarela.jpg


2. Շոտլանդիայի լեռնային բարձունքները


Եթե Եվրոպան վայրի բնական սահման ունենար, ապա դա, անկասկած, Շոտլանդիան կլիներ: Կանաճ լեռների երկիրը, մառախլապատ լճերը և բարձրադիր վայրերում տեղակայված ամրոցները պատկերում են տեղի կոլորիտն ու բնության առանձնահատուկ գեղեցկությունը:

2014-04-24-ScottishHighlandsDavidGimenoRedondo.jpg


3. Namib-Naukluft ազգային պարկը, Նամիբիա


Նամիբիայի ազգային պարկերից մեկը` Namib-Naukluft-ը, «սողացող» բնական այգի է, որը ներառում է խորդուբորդ լեռներն ու աշխարհի հնագույն Նամիբիա անապատը` 65 մլն տարվա պատմություն ունեցող գունավոր ավազաթմբերով:

2014-04-24-namibnaukluftparkJavierAguilarGarcia.jpg


4. «Դարապաս դեպի դժոխք», Եթովպիա


Եթովպիայի կենտրոնական մասում գտնվում է Erta Ale կոչվող խոշոր բաց գոգավորությունը, որն իրենից առկայծող լավայի լիճ է ներկայացնում: Այն հայտնի է «Դարապաս դեպի դժոխք» անվանումով:

2014-04-24-ErtaAleEvaPalomares.jpg


5. Այծքաղների կղզի, ԱՄՆ


ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող Այծքաղների կղզին, որն իրենից մեծ աղի լիճ է (Great Salt Lake) ներկայացնում, Արևմտյան Ամերիկայի ամենատեսարժան վայրերից մեկն է: Լճի ավազանի սյուրռեալիստական գուներին գումարվում է ազգային պարկի տարածքում բնակվող վայրի գոմեշների, այծքաղների և դաշտագայլերի ներկայությունը, ինչն ստիպում է վայրի բնության գրկում հայտնվել:

2014-04-24-AntelopeIslandHermzz.jpg


6. Սալար դե Ույունի, Բոլիվիա


Բոլիվիայի «Սալար դե Ույունի» կոչվող չորացած աղի լիճն իրենից ներկայացնում է աշխարհի ամենամեծ բնական «հայելին», որի վրա կանգնելիս մարդիկ տեսնում են իրենց արտացոլանքը:

2014-04-24-SalardeUyuniJorgeSurez.jpg


7. Յալթա, Ուկրաինա


Ղրիմի ափերին գտնվող (Յալթա քաղաք) Գասպրա քաղաքատիպ ավանը տեսարաններ է հիշեցնում «Գահերի խաղը» (Game of Thrones) հայտնի հեռուստասերիալից: Առափնյա տարածքը հայտնի է իր լողափերով ու հանգստավայերով, իսկ Սև ծովի ափամերձ ժայռերի վրա ծվարած ամրոցներն իսկապես հեքիաթային տեսարաններ են հիշեցնում:

2014-04-24-YaltaElliKraizberg.jpg


8. Սոլ դե Մանյանա, Բոլիվիա


Բոլիվիայում գտնվող «Սոլ դե Մանյանա» (Sol de Mañana) երկրաջերմային տարածքը, որի անվանումն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «առավոըյան արև», տեղակայված է 4572 մետր բարձրության վրա: Այն իրենից տաք ջրերի կամ գեյզերատիպ հանքավայր է ներկայացնում, որից կանաչադեղնավուն ծծմբային աղբյուրներ են ծագում:

2014-04-24-SoldeMaanaGeysersJorgeSurez.jpg


9. Մեծ Կանյոն, ԱՄՆ


Հյուսիսային Ամերիկայի ամենատեսարժան վայրերից մեկը` «Մեծ Կանյոն» կիրճը (Grand Canyon), Երկիր մոլորակի վրա տեղակայված բնության հուշարձաններից մեկն է:

2014-04-24-GrandCanyonM.Hernandez.jpg


10. Իջեն, Ինդոնեզիա


Ինդոնեզիայի Իջեն հրաբուխն իր տեսքով հիացնում է շատերին, ովքեր քայլարշավ են կազմակերպում` տեսնելու հրաբխի 1.5 կմ խորությամբ տեղակայված փիրուզագույն խառնարանը:

2014-04-24-KawahIjenLakeCliffFawcett.jpg


11. Իսլանդիայի սառցադաշտերը


Հրաբուխներ, ջրվեժներ, սառցադաշտեր, վիկինգներ… այս բառերը լավագույնս են բնութագրում Իսլանդիան, որը հավասարապես հայտնի է և´ սառցադաշտերով, և´ ջերմային լողավազաններով:

2014-04-24-IcelandAlbertoGhizziPanizza.jpg


12. Breithorn, Շվեյցարիա


Breithorn անվանումը կրող լեռը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «մեծ սար», Ալպերի ամենաբարձր լեռնագագաթը չէ, սակայն ամենագեղեցիկն է: Հեշտ հաղթահարելի ճանապարհներն այն ավելի հանրահայտ են դարձնում լեռնագնացների շրջանում: Breithorn-ին հատուկ գեղեցկություն են հաղորդում բազում սառցադաշտերը, որոնք գետերի պես ցած են սահում լեռնագագաթից:

2014-04-24-BreithornAndamcatCurveo.jpg


13. «Բրանսֆիլդ», Անտարկտիդա


Անտարկտիդան լի է Երկիր մոլորակի ամենատեսարժան բնապատկերներով: «Բրանսֆիլդ» (Bransfield) նեղուցի մաս կազմող այս կամարատիպ սառցաբեկորը դրանցից մեկն է: Այն նեղ ջրային ուղի է` լի ամենատարբեր ձև ունեցող սառցաբեկորներով:

2014-04-24-BransfieldStraitJorgeHernndezUrcera.jpg


14. Գեիրանգեր ֆյորդ, Նորվեգիա


Նորվեգիայում ամենագեղեցիկ տեսարանների կարելի է հանդիպել հենց հայտնի ֆյորդերում: Երկրի ամենաուշագրավ զբոսաշրջային վայրերից մեկը Գեիրանգեր ֆյորդն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հայտնի է ջրվեժներով և ժայռերով:

2014-04-24-GeirangerJulinNievesCamuas.jpg


15. Los Glaciares, Արգենտինա


Արգենտինայի Los Glaciares ազգային պարկը առավել հայտնի է «Պերիտո Մորենո» (Perito Moreno Glacier) սառցադաշտով, որն իրենից 250 քառ. կմ մակերես զբաղեցնող հսկա սառցաշերտ է ներկայացնում:

2014-04-24-LosGlaciaresEsther.jpg
 

Դիտումներ: 477 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: