08:05 Էնշտեյնի նամակն Աստծո մասին վաճառվել է 3 մլն դոլարով | |
eBay աճուրդում վաճառվել է Ալբերտ Էնշտեյնի՝ Աստծո և կրոնի մասին նամակի բնօրինակը. հաղորդում է Интерфакс-ը։ Բոլոր կանխատեսումներին հակառակ՝ նամակը ցանկացավ գնել ընդամենը երկու մարդ։ Այդուհանդերձ, նամակը վաճառվեց 3 մլն 100 հազար դոլարով, թեև 2008 թվականի աճուրդի ժամանակ գնորդը նամակի համար վճարել էր ընդամենը 440 հազար դոլար։ Էնշտեյնը վերոնշյալ նամակը գրել էր 1954 թվականի հունվարի 3-ին՝ մահից մոտ մեկ տարի առաջ։ Այն ուղղված էր հրեական ծագման գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին, ով այդ ընթացքում աշխատում էր Փրինսթոնի համալսարանում։ Այս նամակը յուրատեսակ պատասխան էր Գուտկինի՝ երկու տարի առաջ հրատարակված աշխատանքին «Ընտրի՛ր կյանքը. Աստվածաշնչյան բողոքի կոչ» անվամբ։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |