20:32 Դալտոնիկ բրիտանացին ալեհավաքի միջոցով տարբերում է գույները (լուսանկարներ) | |
Լոնդոնի 31-ամյա բնակիչ Նիլ Հարբիսոնը տառապում է դալտոնիզմով (գունակուրություն), ինչի պատճառով ի ծնե աշխարհը տեսնում է միայն սևուսպիտակ գույներով։ Սակայն այժմ բժիշկները նրա գլխում տեղադրել են յուրահատուկ ալեհավաք, որը հնարավորություն է տալիս տղամարդուն տարորոշել գույները։
Ինչպես նշում է Oddity Central-ը, հատուկ էլեկտրոնային աչքը, որը նա կրում է արդեն 10 տարի, շրջակա միջավայրի առարկաների որոշ գույներ տեսախցիկի միջոցով վերածում է ձայնային տատանումների ու փոխանցում դրանք Հարբիսոնին։
Սակայն այժմ ալեհավաքի միջոցով Հարբիսոնն ավելի բարդ գույներն ընկալելու հնարավորություն է ստացել։ Ալեհավաքը գործում է տղամարդու գլխուղեղում ներդրված, wi fi-ով համալրված չիպի միջոցով։
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

