[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 28 » Բրիտանական բարմենը պատրաստել է աշխարհի ամենաթանկ կոկտեյլը
08:08
Բրիտանական բարմենը պատրաստել է աշխարհի ամենաթանկ կոկտեյլը
Մեծ Բրիտանիայում պատրաստվել է կոկտեյլ, որը հավակնում է ամենաթանկարժեքը դառնալ աշխարհում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 5.5 հազար ֆունտ արժեցող ըմպելիքին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու համար մնացել է ստանալ Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի վճիռը։

Բարմենը հայտնել է, որ «Կալաբրեզեի ժառանգությունը» կոչված ըմպելիքը պատրաստելու համար նա օգտագործել է 1770 թվականի լիկյոր, մի քիչ 1778 թվականի կոնյակ, 1860 թվականի կյուրասաո լիկյոր, ինչպես նաև՝1900 թվականի պատրաստման «երկու կաթիլ բիթեր»։ Հաշվի առնելով ըմպելիքի մեջ օգտագործված ըմպելիքների եզակիությունը և աննախադեպ թանկարժեքությունը՝ կոկտեյլի ստեղծողը կարծում է, որ դրա գինը բոլորովին էլ բարձրացված չէ։

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ ստացել են Սալվատորե Կալաբրեզեի հայտը։ Նրանց խոսքերով՝ պատասխանը կստացվի «երեք աշխատանքայի օրվա ընթացքում»։

 


Դիտումներ: 269 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: