13:41 Աշխարհի վերջ- ապոկալիպսիս | |
Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վաղուց, որքան նրանք ապրում են երկրի վրա: Եվ ժամանակ առ ժամանակ կանխագուշակում են կործանման տարեթվերը: 2006թ. Հոլանդիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի: Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին :D : Վրա կհասնի նոր սառցե դարաշրջան, և մարդը կարժանանա դինոզավրերի ժակատագրին: Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղաբանների կարծիքով, աղետը տեղի կունենա կես միլիոն տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը: Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասական մարգարեությունները՝ արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը: Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Ասծուն: Երկու գլխավոր առեղծվածները. որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա: Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ: Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունների հետևանքով Ապոկալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց: Սակայն 2004 թվականին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստեֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1.5 տասնյակ միլիարդ տարով: ![]() Գիտական այլ <զարհուրիկների> թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրոհի կանխատեսումները: Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորակը 2020 թվականին: Ասենք , այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան: Ավստրալացի աստղագետները հայտարարեցին. աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 30-39 հազար կիլոմետր հեռավորության վրա: Կարելի է հանգիստ քնել :Դ : Ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցությամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկրագնդի վերջը հաստատ կգա: Եվս մեկ վտանգ. գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանետումներ այլ գալակտիկաներից: Եթե դրանցից որևէ մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի: Դրա հավանականությունը ծայրաստիճան փոքր է, բայց ով գիտե, մեկ էլ տեսար... Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտնաբերեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը: Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին. յուրաքանչյուր 2.5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ: Դա հանգեցնում է աղետային սառցակալման: Վաշինգտոնի համալսարանի աստղաբանները Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջադեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից: Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ: Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիները ու բույսերը, 3.5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7.5 միլիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից: Բանավեճեր են ընթանում նաև այն մասին թե հնարավոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորակում վերաբնակվելու միջոցով: Գիտնականները դրանում խիստ կասկածում են: Նախ՝ բոլորին չես վերաբնակեցնի. ոչ փող, ոչ էլ թռչող սարքեր չեն բավականեցնի: Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր - ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել: Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը: Ախր , Տերը պարզ ասել է . <Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, անգամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային> | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

Վաշինգտոնի համալսարանի աստղաբանները Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջադեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից: Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ: Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիները ու բույսերը, 3.5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7.5 միլիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից: