[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 22 » Աշխարհի կորած ու վնասված հրաշալիքները՝ The Telegraph-ի ֆոտոշարքում
10:06
Աշխարհի կորած ու վնասված հրաշալիքները՝ The Telegraph-ի ֆոտոշարքում


Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է աշխարհի հրաշալիքները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն կամ վնասված են։

 

Բամիանական բուդդաներ

 

2001թ. մարտին «Թալիբան» խմբավորման գործողությունների հետևանքով կործանվել է Աֆղանստանի Բամիանական հովտում գտնվող նույնանուն Բուդդայի 2 արձան, որոնք 6-րդ դարում փորագրվել էին անմիջապես ժայռերի մեջ։


Away from the desk: the lost wonders of Afghanistan

 

Տիմբուկտու

 

Մալիի հյուսիսում գտնվող Տիմբուկտու հնագույն քաղաքում են գտնվում իսլամական ամենահին մզկիթներից մեկն ու մի քանի դամբարաններ, որոնք գրեթե ավերվել են 2012թ. իսլամիստ ապստամբների գործողությունների պատճառով։ Այժմ համալիրների մնացորդները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

 

Lost wonders of the world

 

Հալեպի Մեծ մզկիթը

Աշխարհի ամենահին ու կարևոր մզկիթներից մեկը զգալի տուժել է Սիրիայում ծավալվող պատերազմական գործողությունների հետևանքով։ Իսկ 2013թ. ապրիլին ավերվել է դրա մինարեթը, որը կառուցվել էր 11-րդ դարում։

 

Heritage sites under threat

 

Սուրբ Միքայելի տաճարը

14-րդ դարում Անգլիայում կառուցված տաճարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամբողջությամբ քանդվել է, և այժմ աշխարհին ներկայանում է սոսկ փլատակների տեսքով։

 

Lost wonders of the world

Չինգիս Խանի դամբարանը

Չինգիս Խանի դամբարանի գտնվելու վայրը դարեր շարունակ իրական գլուխկոտրուկ է հնագետների համար։ Ըստ լեգենդի՝ 1227թ. մահանալուց հետո նրա դին տեղափոխվել է Մոնղոլիա։ Նշվում է, որ Խանի դին տեղափոխող շքախումբը սպանել է իր ճանապարհին պատահած բոլորին, որպեսզի նրանք չիմանան Չինգիս Խանի դամբարանի տեղը։ Նշվում է նաև, որ նրանք սպանել են այն բոլոր շինարարներին, ովքեր աշխատել են դամբարանի կառուցման վրա։

 

Lost wonders of the world

Եգիպտական փարավոնների գանձերը

Փարավոնների հովտում գտնվող գրեթե բոլոր դամբարանները (բացառություն է միայն 1922թ. հայտնաբերված Թութանհամոնինը) թալանվել են, ու դրանցում պահվող գանձերը մեզ չեն հասել։

 

Lost wonders of the world

 

Մադրիդյան Ալկասարը

 

Մադրիդյան Ալկասարը երկար ժամանակ եղել է իսպանացի միապետների նստավայրը, սակայն 1734թ. այն ավերվել է հրդեհի պատճառով։ Ալկասարի ոչնչացումը համարվում է արվեստի ու ճարտարապետության մեծագույն կորուստներից մեկը, քանի որ դրանում պահվել է աշխարհահռչակ նկարիչների գործերից 500 աշխատանք։

 

Lost wonders of the world

 

Կորուսյալ Ատլանտիդան

Ըստ Պլատոնի՝ Ատլանտիդան եղել է հզոր քաղաքակրթության օրրան ու գտնվել է Ատլանտյան օվկիանոսում։ Սակայն անհասկանալի պատճառներով՝ այն 1 օրում ջրի տակ է անցել։

 

Lost wonders of the world

 

Դիտումներ: 331 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: