17:27 Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից | |
Միանշանակ պատասխան տալ, թերևս, հնարավոր չէ: Ոմանք գտնում են, որ իսկական սերը ծագում է հենց առաջին հայացքից, մի ակնթարթ, մի անակնկալ հայացք ու... հոգիդ տակնուվրա է լինում, փոխվում է վարքագիծդ, քեզ այլևս չես ճանաչում: Ոմանց կարծիքով էլ, եթե առաջին հայացքից ծագում է ինչ-որ զգացմունք, ապա դա ամենևին էլ սեր չէ, պարզապես համակրանք է: Հատկապես կանայք այդ զգացումը շփոթում են սիրահարվածության հետ: Ըստ նրանց՝ այդպիսի սերը ավելի խաղի է նման, իսկ յուրաքանչյուր խաղ ենթադրում է մասնակիցներ, որոնք փնտրում են նոր տպավորություններ ու նոր արկածներ: «Սերը պետք է աճի, զարգանա, և միայն իրար ճանաչելու արդյունքը կարող է սեր անվանվել», - սա է նրանց կարծիքը: Այնուամենայնիվ, առաջին հայացքից ծնված սերը հզորագույն ուժ է: Այն կարող է մարդու կյանքում բեկումնային լինել: Կայծակնային արագությամբ ծնվելով, այն ցնցում է քեզ, մթագնում ուղեղդ... ու այլևս անհնար է դառնում կառավարել սիրտդ: Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից ծնված սերը երբեք չի մոռացվում, և միշտ իր տաքուկ տեղն ունի մարդու հիշողություններում: Եվ ով գոնե մեկ անգամ սիրահարվել է առաջին հայացքից, թերևս երբեք էլ չի մոռանա թե՛ հանդիպման օրը, թե՛ վայրը և թե՛ այդ օրվա եղանակը: Ուրեմն, կա՞ սեր առաջին հայացքից: «Սերը սկսվում է սիրուց», - ասում էին հին մտածողները: Եվ էական չէ,՛ սիրահարվել ես առաջի՞ն, թե՞ երկրորդ հայացքից: Կարևորն այն է, որ այդ սերն ամուր ու հարատև լինի, ու սիրածդ մարդու մասին ակնթարթային հիշողությունն ամեն անգամ տակնուվրա անի հոգիդ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Միանշանակ պատասխան տալ, թերևս, հնարավոր չէ: Ոմանք գտնում են, որ իսկական սերը ծագում է հենց առաջին հայացքից, մի ակնթարթ, մի անակնկալ հայացք ու... հոգիդ տակնուվրա է լինում, փոխվում է վարքագիծդ, քեզ այլևս չես ճանաչում: Ոմանց կարծիքով էլ, եթե առաջին հայացքից ծագում է ինչ-որ զգացմունք, ապա դա ամենևին էլ սեր չէ, պարզապես համակրանք է: Հատկապես կանայք այդ զգացումը շփոթում են սիրահարվածության հետ: Ըստ նրանց՝ այդպիսի սերը ավելի խաղի է նման, իսկ յուրաքանչյուր խաղ ենթադրում է մասնակիցներ, որոնք փնտրում են նոր տպավորություններ ու նոր արկածներ:
Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից ծնված սերը երբեք չի մոռացվում, և միշտ իր տաքուկ տեղն ունի մարդու հիշողություններում: Եվ ով գոնե մեկ անգամ սիրահարվել է առաջին հայացքից, թերևս երբեք էլ չի մոռանա թե՛ հանդիպման օրը, թե՛ վայրը և թե՛ այդ օրվա եղանակը: