20:36 Առանց բարիք, չկա չարիք | |
![]() Բրազիլացի Սեվերինո դա Սիլվայի դժբախտությունները սկսվեցին այն ժամանակ, երբ նա որոշեց ամուսնանալ: Նախահարսանեկան խառնաշփոթության մեջ նա սխալմամբ պատճենի փոխարեն քաղաքապետարան ներկայացրեց նաև ծննդյան վկայականի բնօրինակը: Հանգամանքների բերումով ամուսնությունը չկայացավ, և բոլոր փաստաթղթերը մնացին գրասենյակում: Դրանց կարիքը չզգացվեց 20 տարի անց` ավտովարորդի վկայական ստանալու համար: Սակայն պարզվեց, որ գրասենյակը տեղափոխվել է , իսկ փաստաթղթերը կորել են: Նրա հայրենի Ռեսիֆի քաղաքում ծնունդների գրանցման մատյանը այրվել է, իսկ զորակոչային փաստաթղթերը ոչնչացվել էին: Սեվերինո դա Սիլվայի 50 տարն լրանալու ժամանակ իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում ընդունել նրա գոյության փաստը, նրան աշխատանքի չէին վերցնում և ապառիկով ապրանք չէին տալիս: Լավ էր որ նա դերձակություն գիըեր և աղքատների համար զգեստ էր կարում: Վերջիններս նրան նույնիսկ նախանձում էին, չէ՞ որ նա եկամտահարկ չէր վճարում: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
