08:29 Անձի զարգացման փուլերը | |
Մինչծննդյան փուլ, որն ընկած է սաղմի բեղմնավորման պահից մինչև ծնվելը: Նորածնության փուլ, այլ կերպ ասած մանկիկություն, որը հաշվում են ծննդյան պահից մինչև 18 ամսականը, այսինքն մեկ ու կես տարին: Այս ընթացքում երեխան սկսում է քայլել, որոշ թվով բառեր օգտագործել: Նա կարողանում է սոցիալական կապերի մեջ մտնել շրջապատողների հետ: Վաղ մանկության փուլը տևում է 18 ամսականից մինչև 6 տարեկանը: Երեխան ազատ խոսում է, հստակ գիտակցում է իր սեռը, մասնակցում խմբային խաղերի, իսկ փուլի վերջում արդեն պատրաստ է դպրոց գնալու: Կրտսեր դպրոցական տարիքը անվանում են ուշ մանկություն: Այն ընկած է 6 և 13 տարեկանների միջև: Այս փուլում անձի իմացական զարգացումը հասնում է բարձր մակարդակի: Մասնակցում է խմբային խաղերի: Դեռահասություն և պատանեկություն, որը սկսվում է մոտավորապես 13 տարեկանում և տևում է մինչև 20 տարեկանը: Անձը հասնում է իմացական զարգացման բարձր աստիճանի: Նա ծնողներից զգալի չափով կամ լրիվ անկախ է դառնում: Հասունություն, որն ընկած է 20-45 տարեկանների միջև: Այս փուլում անձը զբաղվում է մասնագիտական գործունեությամբ և ընտանիք է ստեղծում: Միջին տարիք, որն ընկած է 45-65 տարեկանների միջև: Աշխատանքային գործունեության ոլորտում հասնում է բարձրագույն աստիճանին: Փուլի վերջում անցնում է թոշակի: Ծերություն` 65 տարեկանից մինչև մահը: Առողջ հոգեկան զարգացման դեպքում այդ տարիքի մարդը կարող է մեծ հաճույք ստանալ իր ընտանիքից, զավակներից և թոռներից: Բայց այս փուլում նաև այրիանում են, դառնում վատառողջ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |