Արդեն հոգնե՞լ եք ամեն անգամ ցավազրկող հաբեր օգտագործելուց: Բնությունը դրա լուծումն ունի: Բազմաթիվ համեղ մթերքներ կան, որոնք բնական ցավազրկող ու հանգստացնող հատկություն ունեն:
1 Կեռաս

Հետազոտությունները ցույց են տվել, որ կեռասի 20 հատիկները նույն ազդեցությունն են թողնում, ինչ իբուպրոֆենը, իսկ 45 հատիկներն օրգանիզմին կարող են որպես հակաբորբոքային միջոց ծառայել:
2 Գետնախնձոր

Եթե դուք ավանդական դեղորայքի սիրահար եք, ապա, թերևս, արդեն գիտեք, որ գետնախնձորով թրմած թեյը օգտակար է ստամոքսի համար: Ինչևէ, այն շատ ավելի առողջարար հատկություններ ունի: Գետնախնձորն առողջարար է մրսածության դեմ, ինչպես նաև հանգստացնում է մկանային ցավն ու օստեոարթրիտի հետ կապված ցավերը: Սա այն պատճառով, որ դրա արմատներն իրենց մեջ հակաբորբոքային նյութեր են պարունակում:
3 Կարմիր խաղող

Կարմիր խաղողը ռեսվերատրոլ է պարունակում իր մեջ, որը պատասխանատու է դրա գույնի համար, և որը հակաբորբոքային ազդեցություն ունի: Ռեսվերատրոլ են պարունակում նաև հապալասն ու լոռամիրգը:
4 Սաղմոն

Սաղմոնը, ինչպես մյուս յուղոտ ձկները, հարուստ է օմեգա-3-ով: Այն ոչ միայն օգտակար է ընդհանուր առողջության համար, այլև հակաբորբոքային ազդեցություն ունի հոդերի համար ու հանգստացնում է ռևմատիկ բնույթի արթրիտի ցավերը: Դրանից բացի, օմեգա 3-ը հանգստացնում է ստամոքսը՝ հատկապես, երբ այն սկսում է ցավել սթրեսի հետևանքով: Եթե ձուկ չեք սիրում՝ փորձեք ձկան յուղի հաբեր օգտագործել:
5 Սուրճ

Հավատաք, թե ոչ, սակայն սուրճն օգնում է գլխացավին: Սուրճը և կոֆեինով հարուստ մյուս խմիչքները հանգստացնում են գլխացավը՝ նեղացնելով լայնացած արյունատար անոթները: Այն կարող է նաև ուժեղացնել մյուս ցավազրկողների ազդեցությունը:
|