08:37 տղա-աղջիկ ընկերության հարց | |
![]() Այժմյան ամենաքննարկվող թեման իմ կարծիքով դա տղա-աղջիկ անկեղծ ընկերության հարցն է: Շատերը բարձրաձայն ժխտում են , իսկ մյուսները փոքր ինչ կասկածամտությամբ համոզում են, որ, այո՛, գոյություն ունի, իսկապես կա նման բան...Նույնիսկ, որ քիչ դեպքեր են՝ համենայն դեպս փոքրիկ մի ալիք գոյություն ունի: Իսկ ե՞ս. միթե՞ կբացառեմ, որ չկա նման բան կամ էլ կհամաձայնեմ և կպնդեմ, որ կա...չգիտեմ, ինքս էլ չգիտեմ: Նայելով շատ մարդկանց կյանքի գրքերը հաճախ ստիպված եմ լինում ընդունել, որ կարող ենք բացառություն համարել նման ընկերությունները... Բերեմ մի քանի օրինակներ. Բայց STOP. Ինչ օրինակներ ես կարող եմ բերել: Մի պահ կանգ առա՝ մտածելու համար, թե ինչ օրինակներ կարող եմ բերել, որպեսզի ապացուցեմ տղա-աղջիկ անկեղծ ընկերության ճշտութունը, սակայն... Գրեթե չգիտեմ նման դեպքեր և հիմա իմ մեջ ավելի շատ բարձրացել է այն ոգին, որ ժխտում է դա... Ավելի շատ հակասակն եմ տրամադրվել այդ ամենին, բայց ամեն գնով ցանկանում եմ ինձ համոզել, որ դեռ ոչինչ ավրատված չէ, դեռ չի մեռել երկու տարբեր սեռերի մեջ անկեղծ ընկերական հարաբերությունները: Ավա՜ղ, ոչ մի ճշգրիտ հաշվարկ չկա, որ ապացուցի այդ ընկերությունը...սա ֆիզիկա չէ՛, և ոչ էլ քիմիա կամ հանրահաշիվ, սա կյանքն է, որի հաշվարկները չպետք է պարունակեն ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ կամ ՍԽԱԼ հաշվարկներ: Կյանքի բանաձևերը պետք է ամենայն ճշգրտությամբ լուծենք: Բայց, անդրադառնանք մեր բուն թեմային:Ենթադրենք, որ կարող ենք փորագրել մի փոքր սխալ բանաձևեր և ի՞նչ եք կարծում ՝ արդյո՞ք կստացվի: Ո՛չ, ամենևին ոչինչ չի ստացվի: Մի փոքր խանդ, նախանձ և սեր...և ամեն ինչ սխալ հունով կգնա...Ինչ-որ մեկը անպայման կսիրի ու ամեն ինչ կփլուզի... Եվ այս ամենից հետևություն անենք նաև այն, որ այս կյանքում հարյուր տոկոսանոց ոչ մի բանաձև չկա և միշտ ինչ-որ զգացմունք կա, որ կխախտի ամբողջ հավասարումները...: Իսկ Դուք հավատու՞մ եք տղա-աղջիկ անկեղծ ընկերությանը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

Բայց, անդրադառնանք մեր բուն թեմային: