[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » Կառուցվել է աշխարհի ամենաբարակ տունը
18:16
Կառուցվել է աշխարհի ամենաբարակ տունը
Լեհ ճարտարապետ Յակուբ Շենսին Վարշավայում տուն է կառուցել, որի ամենալայն հատվածը չի գերազանցում 122սմ-ը:

Տան ամենանեղ հատվածն ունի 73 սմ լայնություն: Ընդհանուր մակերեսը 14.5 քառ. մ է, այն ունի երկու սենյակ, լոգարան և խոհանոց: Տան շինարարությունը ֆինանսավորվել է լեհական ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից: Նրա վրա ծախսվել է 61 հազար դոլար:

Տան առաջին բնակիչն է լինելու իսրայելցի գրող Էտգար Քերեթը, ով ապրելու է այդ տանը մեկ ամիս: Տանը պատրաստվում են բնակություն հաստատել նաև արվեստի և մշակույթի այլ գործիչներ:

Դիտումներ: 224 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: