[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 4 » Հետաքրքրաշարժ փաստեր հայտնի ֆիլմերի մասին, որոնք ձեզ համար բացահայտում կլինեն
13:40
Հետաքրքրաշարժ փաստեր հայտնի ֆիլմերի մասին, որոնք ձեզ համար բացահայտում կլինեն

Կինեմատոգրաֆիայի աշխարհը երևակայության և նկարահանող մի ամբողջ խմբի միահամուռ աշխատանքի արդյունք է: Առաջին սև ու սպիտակ ֆիլմերից բազմաթիվ տարիներ են անցել, սակայն կինեմատոգրաֆիայի պատմությունն իր մեջ դեռևս բազմաթիվ հետաքրքիր և զարմանալի փաստեր է թաքցնում:

• Միլիոնավոր ֆիլմեր են նկարահանվել, սակայն ամենահայտնի կինոհերոսը Շերլոկ Հոլմսն է: Հայտնի խուզարկուի պատմությունը էկրանավորվել է 200 անգամ:

• Կինեմատոգրաֆիայի պատմության ամենաթանկարժեք ֆիլմը «Աստղային պատերազմներ. Դրվագ 1»-ն է: Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 115 մլն դոլար:

• Հոլիվուդը բոլոր ժանրերի ֆիլմերի ստեղծման կենտրոնն է: Առավել հաջողակ կարելի է համարել 1939 թվականը, երբ ռեժիսորները կարողանում էին օրեկան երկու ֆիլմ նկարահանել:

• Ներկայումս ամենաշատ ֆիլմեր նկարահանող երկիրը համարվում է Հնդկաստանը, որտեղ յուրաքանչյուր տարի մոտ 700 գեղարվեստական ֆիլմ է թողարկվում:

• Երբ հանճարեղ Չարլի Չապլինն իր փառքի գագաթնակետին էր, ԱՄՆ-ում կազմակերպել էին դերասանին կրկնօրինակելու մրցույթ, որը կոչվում էր «Չապլինիադա»: Հետաքրքրաշարժական է, որ Չապլինն ինքն է որոշել գաղտնի կերպով մասնացկել դրանցից մեկին և չի կարողացել հաղթանակ տանել:

• Աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր ֆիլմերում տանել չի կարողանում որևէ գովազդ: Հենց այդ պատճառով իր ֆիլմերում հերոսների համար նա հորինել էր «Red Apple» ապրանքանիշի ծխախոտներ:

James Bond - Skyfall wallpaper

• Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարն իրոք աշխարհում ամենահայնտի կինո-էպոպեան է: Հարցումների համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդը ֆիլմաշարից դիտել է գոնե մեկ ֆիլմ:

• Ամենահայտնի և մեջբերվող արտահայտությունը 1984թ.-ի «Տերմինատոր» ֆիլմից է՝ «I’ll be back»:

Դիտումներ: 458 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: