[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » Գլենդելում քննվում է հայ ոստիկանի վերաքննիչ բողոքը
09:14
Գլենդելում քննվում է հայ ոստիկանի վերաքննիչ բողոքը
Գլենդելում քննվում է հայ ոստիկանի վերաքննիչ բողոքը

Հոկտեմբեր 27, 2012 | 00:18 Այս շաբաթ Գլենդելի քաղաքապետարանում սկսվել է  ոստիկանի հետ կապված կարգապահական լսումների շարքը, ով վերաքննիչ բողոք է ներկայացրել սերժանտի իր կոչումն իջեցնելու դեմ: Վահագն Մարտիկյանի գործի առաջին լսումն սկսվել է չորեքշաբթի: Կողմերից յուրաքանչյուրը  ձգտել է վեճի պատճառ համարել հակառակ կողմին: Լսումները սովորաբար տեղի են ունենում փակ դռների հետեւում, եթե հայցվորը չի ցանկանում, որ այն բաց լինի:

Ինչպես փոխանցում է «Glendale News-Press»-ը, Մարտիկյանին 2011 թ-ին ներքին հետաքննությունից հետո վարչական արձակուրդ է տրվել : Այս տարվա հունվարին  նրա կոչումն իջեցվել է` մինչեւ հասարակ ոստիկան: Մարտիկյանի փաստաբան Պիտեր Հորթոնը լսումների ժամանակ հայտնել է,  որ ոստիկանության կապիտան Մայք Ռոքը գերագնահատել է ոստիկանի` Մարգտիկյանին վերաբերող զրույցը, իսկ հետո օգտագործել է այդ զրույցը որպես բողոքի հիմք, ինչը ներքին հետաքննության է հանգեցրել:

Ոստիկան Սթենլի Մարը ցուցմունք է տվել, որտեղ նշել է, որ ինքը երբեք նպատակ չի ունեցել  հայտարարություններ անել Մարտիկյանի մասին եւ որ որոշ  հայտարարություններ, որոնք նեկերայացվել են Ռոքի բողոքի մեջ, ճշմարիտ չեն:

Փաստաբան Էդվարդ Զափիան, ով ներկայացնում է ոստիկանության դեպարտամենտի շահերը, լսումների ժամանակ Քաղաքացիական ծառայության հարցերով հանձնաժողովի անդամներին պատմել է, որ Մարտիկյանը «աշխատանքային էթիկա» չի ունեցել եւ վիճաբանություններ է առաջացրել: Փաստաբանը վստահեցնում է, որ Մարտիկյանի ղեկավարության ներքո աշխատող խուզարկուները խուսափում էին սերժանտի հետ հանդիպումներից: Նրանք ճնշում, հետապնդում են զգացել իրենց նկատմամբ եւ չեն ցանկացել աշխատանքի գնալ: Զափիայի խոսքով, Մարտիկյանը ճնշում է գործադրել այլոց վրա, որպեսզի նրանք միանան խտրականության մասին իր դաշնային հայցին, որը ներկայացվել է դեպարտամենտի դեմ:

«Մարտիկյանի վստահության եւ բնավորության նկատմամբ այս հարվածները հիմնավորված չեն եւ չեն օգնում ոստիկանության դեպարտամենտի  հետաքննությանը»,-ասել է Հորթոնը: Հաջորդ լսումները կկայանան նոյեմբերի 26-ին:


Դիտումներ: 206 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: