[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 16 » Գիտնականներն Արևային համակարգից դուրս գտնվող առաջին լուսնի նշաններն են հայտնաբերել
16:49
Գիտնականներն Արևային համակարգից դուրս գտնվող առաջին լուսնի նշաններն են հայտնաբերել

 

ՆԱՍԱ-ի հետազոտող գիտնականները «էկզոլուսնի» առաջին թեկնածուին են հայտնաբերել, որն իրենից Արևային համակարգից դուրս գտնվող մոլորակի շուրջ պտտվող արբանյակ է ներկայացնում:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` հայտնագործությունն արվել է Ծիր Կաթինի վրա պատահական օբյեկտներ նկատելու ժամանակ: Ըստ գիտնականների` սա մի իրադարձություն է, որը երբեք չի կրկնվի: Այդ իսկ պատճառով գիտնականները չեն կարող կրկին ուսումնասիրել տվյալ օբյեկտը և, հավանաբար, երբեք չեն կարողանա հաստատել իրենց հայտնագործությունը:


Europa Press-ի փոխանցմամբ` կարևորությունն, անկասկած, այն է, որ հայտնագործությունն առաջին քայլն է արևային համակարգից դուրս գտնվող լուսինների հայտնաբերման ճանապարհին:


Միջազգային հետազոտությունն իրականացվել է Նոր Զելանդիայում և Թասմանիայում տեղակայված աստղադիտակների օգնությամբ: «Ձգողականության միկրոլինզա» կոչվող տեխնիկան սովորաբար օգտագործվում է միջաստղային տարածությունում պատահական խմբավորումներ հայտնաբերելու համար, որը թույլ է տալիս ավելի մանրամասն դիտարկման ենթարկել աստղագիտական օբյեկտը՝ հեռավորության վրա:

 

Այդ տեխնիկայի միջոցով ուսումնասիրում են առաջնային պլանում երևացող աստղերն ու դրանց միջոցով էլ (խոշորացույցի էֆեկտի շնորհիվ) ուսումնասիրում հետին պլանում առկա աստղերն ու դրանց պտույտները: Նոր ուսումնասիրությունը, թերևս, չի կարողացել հստակեցնել առաջին պլանի օբյեկտի և դրա մոտ գտնվող աստղի բնույթը: Զույգը կարող է իրենից ներկայացնել փոքր աստղ և Երկրից 18 անգամ մեծ մոլորակ, որի շուրջը պտտվում է այդ աստղը:

 

Դիտումներ: 215 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: