[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » Եթե դառնամ Վրաստանի քաղաքացի, չեմ կարողանա լինել վարչապետ. Իվանիշվիլի
18:13
Եթե դառնամ Վրաստանի քաղաքացի, չեմ կարողանա լինել վարչապետ. Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարող է կորցնել իր պաշտոնը, եթե նրան վերադարձնեն Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ երկրի սահմանադրությունը արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին ղեկավարել նախարարների խորհուրդը:

«Բավական է, որ դատարանն ինձ Վրաստանի քաղաքացիություն շնորհի, և ես չեմ կարող այլևս վարչապետ լինել»,-ուրբաթ օրը Քութաիսիում լրագրողներին հայտարարել է Իվանիշվիլին. հաղորդում է Взгляд-ը:

«Իրոք այսօր ես վարչապետ եմ միայն որպես Ֆրանսիայի քաղաքացի: Բավական է ինձ շնորհվի Վրաստանի քաղաքացիություն, և ես կկորցնեմ այդ իրավունքը: Այսպես ծիծաղելի է մեր սահմանադրությունը»,-նշել է Իվանիշվիլին:

Իվանիշվիլին պարզաբանել է, որ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելուց հետո չի կարող վարչապետ լինել, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը բավականին երկար է տևելու: Իվանիշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու հայտն արդեն ներկայացվել է, սակայն պարզ չէ, թե ինչքան կտևի այդ գործընթացը:

Իր հերթին Սահմանադրականության օժանդակության և ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ավթանդիլ Դեմետրաշվիլին Взгляд-ին հայտարարել է, որ քաղաքացիության հարցի հետ կապված վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնավարմանը ոչինչ չի սպառնում: Նա նշել է, որ օրերս նախագահ Սաակաշվիլին արդեն հրամանագիր է ստորագրել, որով Իվանիշվիլիին վերադարձվելու է Վրաստանի քաղաքացիությունը, որը ուժի մեջ է մտնելու անմիջապես Ֆրանսիայի քաղաքացիության դադարեցումից հետո: Փորձագետը նշել է, որ «բացառված է ցանկացած ծուղակ այդ հարցում»:

Ինչ վերաբերում է երկքաղաքացիության հարցին, ապա եթե Իվանիշվիլին մասնակցություն ցուցաբերեր խորհրդարանական ընտրություններին որպես Վրաստանում ծնված, այնտեղ 5 տարի բնակվող Եվրամիության քաղաքացի, ինչը նրան թույլատրվել էր սահմանադրությամբ, ապա այսօր նա կարող էր լինել վարչապետ՝ մնալով երկքաղաքացի: Սակայն ինչպես հիշում ենք, Իվանիշվիլին հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, ուստի և չի կարող լինել երկքաղաքացի վարչապետ. հայտարարել է Կենտրոնի ղեկավարը: Այս կանոնը վերաբերում է և՛ նախագահին, և՛ խորհրդարանի նախագահին՝ ասում է նա:

Դիտումներ: 226 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: