[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 21 » 5 սննդամթերք, որոնք պայքարում են ցավի դեմ
20:48
5 սննդամթերք, որոնք պայքարում են ցավի դեմ

Արդեն հոգնե՞լ եք ամեն անգամ ցավազրկող հաբեր օգտագործելուց: Բնությունը դրա լուծումն ունի: Բազմաթիվ համեղ մթերքներ կան, որոնք բնական ցավազրկող ու հանգստացնող հատկություն ունեն:

 1  Կեռաս

10 Foods That Fight Pain

Հետազոտությունները ցույց են տվել, որ կեռասի 20 հատիկները նույն ազդեցությունն են թողնում, ինչ իբուպրոֆենը, իսկ 45 հատիկներն օրգանիզմին կարող են որպես հակաբորբոքային միջոց ծառայել:

 2  Գետնախնձոր

Եթե դուք ավանդական դեղորայքի սիրահար եք, ապա, թերևս, արդեն գիտեք, որ գետնախնձորով թրմած թեյը օգտակար է ստամոքսի համար: Ինչևէ, այն շատ ավելի առողջարար հատկություններ ունի: Գետնախնձորն առողջարար է մրսածության դեմ, ինչպես նաև հանգստացնում է մկանային ցավն ու օստեոարթրիտի հետ կապված ցավերը: Սա այն պատճառով, որ դրա արմատներն իրենց մեջ հակաբորբոքային նյութեր են պարունակում:

 3  Կարմիր խաղող

Կարմիր խաղողը ռեսվերատրոլ է պարունակում իր մեջ, որը պատասխանատու է դրա գույնի համար, և որը հակաբորբոքային ազդեցություն ունի: Ռեսվերատրոլ են պարունակում նաև հապալասն ու լոռամիրգը:

 4  Սաղմոն

Սաղմոնը, ինչպես մյուս յուղոտ ձկները, հարուստ է օմեգա-3-ով: Այն ոչ միայն օգտակար է ընդհանուր առողջության համար, այլև հակաբորբոքային ազդեցություն ունի հոդերի համար ու հանգստացնում է ռևմատիկ բնույթի արթրիտի ցավերը: Դրանից բացի, օմեգա 3-ը հանգստացնում է ստամոքսը՝ հատկապես, երբ այն սկսում է ցավել սթրեսի հետևանքով: Եթե ձուկ չեք սիրում՝ փորձեք ձկան յուղի հաբեր օգտագործել:

 5  Սուրճ

Հավատաք, թե ոչ, սակայն սուրճն օգնում է գլխացավին: Սուրճը և կոֆեինով հարուստ մյուս խմիչքները հանգստացնում են գլխացավը՝ նեղացնելով լայնացած արյունատար անոթները: Այն կարող է նաև ուժեղացնել մյուս ցավազրկողների ազդեցությունը:

Դիտումներ: 425 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
0
1 grigorsargsyan69   (05.02.2024 12:45) [Материал]
applause

Անուն *:
Email *:
Կոդ *: